|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Քաղաքագետ Նարեկ Սամսոնյանը երեկ բաց նամակով դիմել է ԱԱԾ պետին, որ պատրաստ է օժանդակել` գտնելու կեղծ օգտահաշիվները:
Այսօր լրագրողների հետ զրույցում, անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի` ԱԱԾ պետ Արթուր Վանեցյանին տված հրահանգին սոցիալական ցանցերի կեղծ օգտատերերին հայտնաբերելու վերաբերյալ, նա նշեց, որ խնդիրը երկու կողմ ունի: Առաջինը, ըստ Սամսոնյանի, այն է, որ Փաշինյանն անցում է հնարավոր բոլոր կարմիր գծերը: «Մենք տեսնում ենք, որ ոչ թե Ալիևն է դառնում ժողովրդավար, այլ Նիկոլ Փաշինյանն է դառնում Ալիև. Ադրբեջանում ոչ միայն ֆեյքերը, այլև ցանկացած հրապարակում ենթակա է նմանատիպ գրաքննության»,- ասաց նա:
Հարցի երկրորդը կողմը, ըստ Սամսոնյանի, բարոյական մասն է: «Բարոյական ի՞նչ իրավունքով է նման հայտարարություն անում մի մարդ, որի ամբողջ գործունեությունը պարզապես ֆեյք է, որն իր կառավարման առաջին իսկ օրից մինչ այսօր միայն օդիոզ հայտարարություններ է արել: Նիկոլ Փաշինյանը թող կանչի կառավարության հայտնի ՊՈԱԿ-ի ղեկավար` «Մաեստրո» Հովհաննես Մովսիսյանին, ու նա կբացատրի, թե ինչպես է տարվում այդ աշխատանքը: Եթե ֆեյքերի այսքան ֆաբրիկա ունեցող մարդը բարոյական իրավունք ունի բողոքելու, մարդկանց ծնոտներին տալու, ջարդելու-փշրելու, իր ցուցումներով քրեական գործեր հարուցելու, ապա ես, անկեղծ ասած, նախանձում եմ ԱԱԾ պետ Արթուր Վնեցյանի համբերությանը»,- նշեց քաղաքագետը: