Միասին կարող ենք
կարևոր
0 դիտում, 7 տարի առաջ - 2019-04-04 19:13
Քաղաքական

ԶՈւ ԳՇ պետը շնորհակալական ուղերձ է հղել պաշտոնաթող Սամվել Կարապետյանին

ԶՈւ ԳՇ պետը շնորհակալական ուղերձ է հղել պաշտոնաթող Սամվել Կարապետյանին

ՀՀ ԶՈւ ԳՇ պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը շնորհակալական ուղերձ է հղել գեներալ- մայոր Սամվել Կարապետյանին.

«Ահավասիկ մեծ է Ձեր դերակատարումն Արցախի ինքնապաշտպանության մարտերի ողջ ընթացքում, և, պատահական չէ, որ, որտեղ էլ հայտնվեիք Ձեր գնդով, այնտեղ ապահովված էր հաղթանակը:

Շնորհակալություն եմ հայտնում ՀՀ զինված ուժերի և պաշտպանության բանակի միջև համագործակցության զարգացման և համատեղ ծառայության, Ձեր անմնացորդ և հաղթանակներով փայլած զինվորական ծառայության, Ձեր երկարամյա փորձը նոր սերնդի զինծառայողներին փոխանցելու և, վերջապես, Հայ ռազմական պատմության մեջ հաղթանակների, հայ մարտիկի աննկուն ոգու վերաբերյալ բազմաթիվ էջեր թողնելու համար: 

Վստահ եմ, որ, չնայած արդեն պահեստազորում, սակայն դեռ երկար տարիներ, ամենատարբեր հնարավորություններով Դուք շարունակելու եք Հայրենիքին ծառայելու պատասխանատվությունը՝ մեր քաջ հայորդիների համար մնալով որպես հայ ազատատենչ և հայրենանվեր մարտիկի կերպար»,- ասված է ուղերձում»: