|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Հանրային ռադիոյի աշխատակիցները հայտարարություն են տարածել, որում ասում են, որ ակնկալում են` Հանրային ռադիոյի գործադիր տնօրենի թափուր հաստիքի մրցույթում արժանի թեկնածու կհաստատվի:
«Ծանոթանալով երկրորդ փուլ անցած թեկնածուների ցանկին՝ մենք, Հանրային ռադիոյի աշխատակիցներս ակնկալում ենք, որ 3 ամիս տևած գործադիր տնօրենի թափուր հաստիքի մրցույթում այսօր կհաստատվի արժանի թեկնածու, որը երկար տարիներ եղել է ՀՌ աշխատակից և քաջատեղյակ է ռադիոյից։
Բոլոր թեկնածուների հանդեպ ամենայն հարգանքով հանդերձ` հայտարարում ենք, որ աշխատակիցների կարծիքը պետք է որոշիչ դեր ունենա հանձնաժողովի որոշման կայացման հարցում։
Կոլեկտիվի դիրքորոշումը հստակ է և անզիջում: Տնօրենի ընտրությունը նախատեսվում է այսօր, և ոչ ցանկալի ելքի պարագայում պատրաստ ենք կոշտ քայլերի»,- ասվում է հայտարարության տեքստում։