|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ազատության հրապարակից մեկնարկել է Ապրիլյան պատերազմի զոհերի հիշատակին նվիրված մոմավառություն-երթը։ Ջահերով և Ապրիլյան պատերազմում զոհված հերոսների լուսանկարներով երթը հասնելու է մինչև Եռաբլուր։
Հիշեցնենք`2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել էր լայնածավալ հարձակողական գործողություններ: Հաջորդ օրը, վաղ առավտից առաջնագծի հարավային ուղղությամբ Ադրբեջանի զինված ուժերը հրթիռահրետանային միջոցների և զրահատեխնիկայի կիրառմամբ՝ շարունակել են ագրեսիվ ռազմական գործողությունները, այնուհետև շփման գծի ողջ երկայնքով ականանետերով ու հրանոթներով շարունակել է արկակոծել հայկական զինված ուժերի առաջնային դիրքերն ու մերձակա հայկական բնակավայրերը։ Ապրիլյան քառօրյայի ժամանակ Ադրբեջանի զինված ուժերը կիրառել են «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգ:
Քառօրյա պատերազմում հայկական կողմից հանուն Հայրենիքի պաշտպանության նահատակվել են 110 հայորդիներ: