|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Երևանի «Բանանց» ֆուտբոլային ակումբը կփոխի անվանումը: Ամփոփվել են «Բանանց» ՖԱ-ի անվանափոխության վերաբերյալ իրականացված հարցման արդյունքները: Այս մասին հայտնում է ակումբի պաշտոնական կայքը:
Հարցմանը մասնակցած ավելի քան 2500 ֆուտբոլասերների քվեարկության արդյունքում ձայների մեծամասնությունը ստացավ «Ուրարտու» տարբերակը՝ 39.5 տոկոս:
«Բանանց» ֆուտբոլային ակումբը հիմնադրել է 1992 թվականի հունվարի 20-ին` ներկայացնելով Կոտայքի մարզը: Առաջին մրցաշրջանում թիմը նվաճել է Հայաստանի գավաթը, իսկ առաջնությունում զբաղեցրել է երրորդ հորիզոնականը:
1995 թվականից «Բանանցը» դուրս է եկել Հայաստանի առաջնությունից, սակայն ակումբը վերածնունդ է ապրել 2001 թվականից: