|
Փոխարժեքներ
25 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թուրքիայի ՏԻՄ ընտրությունների արդյունքում Հայաստանին սահմանակից Իգդիր և Կարս նահանգներում, ըստ նախնական տեղեկությունների, հաղթանակ են տարել քրդերը:
Իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության, «Գորշ գայլեր»-ի քաղաքական կազմավորում համարվող «Ազգայնական շարժում» կուսակցության և տեղի ադրբեջանցիների միասնական թեկնածուները պարտություն են կրել Իգդիրում և Կարսում: Քրդամետ Ժողովուրդների դեմոկրատական կուսակցութունից Կարսի քաղաքապետի թեկնածու Այհան Բիլգենը ստացել է ձայների 29.56%-ը, իսկ Իգդիրի քաղաքապետի թեկնածու Յաշար Աքքուշը` 50.12%-ը:
Քրդամետ ԺԴԿ-ն, բացի վերոնշյալ նահանգներից, հաղթել է նաև Վանում, Հաքքարիում, Սիիրթում (Սղերթ), Բաթմանում, Մարդինում և Դիարբեքիրում: