|
Փոխարժեքներ
23 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.14 |
| EUR | ⚊ | € 404.33 |
| RUB | ⚊ | ₽ 4.4868 |
| GBP | ⚊ | £ 482.99 |
| GEL | ⚊ | ₾ 139.11 |
Այսօր կայացած «Ժառանգություն» կուսակցության 12-րդ համագումարից ժամեր անց կայացել է նորընտիր վարչության անդրանիկ նիստը, որտեղ կուսակցության վարչության նախագահ է ընտրվել Անդրանիկ Գրիգորյանը, փոխնախագահ՝ Նարինե Դիլբարյանը, քարտուղար՝ Վանիկ Ալեքսանյանը:
Կուսակության առաջնորդ Րաֆֆի Հովհաննիսյանն ավելի վաղ հայտնել էր, որ առաջիկայում կուսակցությունում նոր ղեկավար կազմ կլինի, իսկ ինքն իր գործունեությունը կշարունակի որպես խորհրդի համանախագահ և որպես կուսակցության շարքային անդամ։