|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների ու ՄԽ համանախագահների հանդիպումը:
Ավելի վաղ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանն իր ֆեյսբուքյան էջում հայտնել էր հանդիպման մեկնարկի մասին: «Վիեննայում մեկնարկեց Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հանդիպումը՝ վաղը կայանալիք գագաթնաժողովին ընդառաջ»,- գրել էր խոսնակը:
Հիշեցնենք, որ մարտի 29-ին նախատեսված է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումը: Հանդիպումը տեղի կունենա ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ: