|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Ռուսաստանցի ռազմական մասնագետները Վենեսուելայում կգտնվեն այնքան ժամանակ, որքան նրանց և Վենեսուելայի իշխանություններին անհրաժեշտ կլինի: Այդ մասին ավանդական ճեպազրույցում ասել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Նրանք այնտեղ զբաղվում են ռազմա-տնտեսական համագործակցության ոլորտում պայմանավորվածությունների իրականացմամբ: Որքան երկա՞ր: Այնքան, որքան կպահանջվի: Այնքան, որքան նրանց կարիքը կունենա Վենեսուելայի կառավարությունը: Այդ ամենն արվում է երկկողմ պայմանավորվածությունների հիման վրա»,- ասել է նա: