|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության թափուր պաշտոնները համալրելու համար մրցույթի թեստավորման փուլը տեղի կունենա 2019 թվականի մարտի 28-ին: Մրցույթի անցկացման, ինչպես նաև թեստավորման ժամանակացույցի մասին հայտարարությունը սահմանված կարգով նախապես հրապարակվել է ՊԵԿ պաշտոնական կայքէջում՝ «Աշխատատեղեր» բաժնում:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ՊԵԿ հարկային և մաքսային ծառայությունների մրցութային և ատեստավորման հանձնաժողովը որոշում է կայացրել զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներին և դիտորդներին մրցույթին ներկա գտնվելու թույլտվություն տալ, ինչի վերաբերյալ տեղեկատվությունը նույնպես զետեղվել է ՊԵԿ պաշտոնական կայքէջում:
Մրցույթի թեստավորման փուլը տեղի կունենա ք. Երևան, Կոմիտասի 35 հասցեում, ժամը 10.00-ից: Հիշեցնենք, որ մրցույթի թեստավորման փուլին հաջորդելու է հարցազրույցի փուլը: Հարցազրույցի անցկացման վայրի և օրվա վերաբերյալ լրացուցիչ տեղեկատվությունը կհրապարկվի ՊԵԿ պաշտոնական կայքէջում: