|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ազգերի լիգայի շրջանակներում կայացած Խորվաթիա-Ադրբեջան (2-1) հանդիպումից հետո Ադրբեջանի հավաքականի ֆուտբոլիստներին 5000 մանաթ պարգևավճար են տվել. հաղորդում է haqqin.az կայքը:
Ադրբեջանում այս դեպքն աղմուկ է բարձրացրել: Շատերը նշում են, որ ինչքան էլ մրցակիցը կարգով ավելի բարձր է, այնուհանդերձ, հավաքականը պարտվել է: Ադրբեջանի ֆուտբոլի ֆեդերացիան հայտարարել է, որ պարգևավճար տրամադրվել է Լիտվայի հետ հանդիպման համար, որն ավարտվել է 0-0 հաշվով:
Կայքը նաև նշում է, որ ֆեդերացիան հրաժարվել է նշել, թե ֆուտբոլիստներն ինչքան պարգևավճար են ստացել: