|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը մարտի 25-ին աշխատանքային այցով մեկնել է ԱՄՆ. հղում անելով Ադրբեջանի ՊՆ մամլո ծառայությանը` հայտնում է haqqin.az կայքը:
Այցի ընթացքում Հասանովը մասնակցելու է ՄԱԿ-ի կողմից խաղաղապահ առաքելություններին մասնակցող երկրների ՊՆ ղեկավարների ժողովին: Այցի ընթացքում նախատեսվում է նրա և ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի տեղակալ, ՄԱԿ-ի խաղաղապահ առաքելությունների բաժնի ղեկավար Ժան Պիեռ Լակրուայի հանդիպումը:
Հանդիպման ընթացքում քննարկվելու են տարածաշրջանային անվտանգությանը նվիրված հարցեր, հայ-ադրբեջանական հակամարտությունը, ինչպես նաև Ադրբեջանի` խաղաղապահ գործողություններին մասնակցելու հեռանկարները: