|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երեւանի ավագանին այսօրվա իր արտահերթ նիստում հավանություն տվեց 2019 թվականի մայրաքաղաքի բյուջեի փոփոխված նախագծին, ըստ որի` բյուջեն 10 մլրդ դրամով կավելանա: Ըստ այդմ` նախատեսվում է 20%-ով բարձրացնել մանկապարտեզների աշխատակիցների աշխատավարձը, իրականացնել թատրոնների, մարզադպրոցների հիմնանորոգում, ստորգետնյա հետիոտնային անցումների վերանորոգում, մետրոյի եւ ճոպանուղու նախագծային աշխատանքներ, ամրացնել երրորդ կարգի վթարային շենքերը: