|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Մեծ Բրիտանիայի արքայազն և Սասեքսի դուքս Հարրին ստիպված է եղել համոզել երեխաներին, որ ինքն «իսկական» արքայազն Հարրին է`չնայած այն հանգամանքին, որ թագ չի կրում։ Արքայազնը զրուցել է աշակերտների հետ և օգնել մի քանի ծառ տնկել։ Այս մասին տեղեկացնում է Daily Mail-ը:

Սուրբ Վինսենթի կաթոլիկ դպրոցում կայացած միջոցառման ընթացքում աշակերտներից մեկը մոտեցել է արքայազնին և հարցրել`որտե՞ղ է իսկական արքայազնը, ինչին ի պատասխան Հարրին կատակել է, որ իսկական արքայազնն ինքն է: «Պարզապես մազերս եմ կտրել»,- ասել է նա:

Սասեքսի դուքսին տեսնելու համար տասնյակ դպրոցականներ հավաքվել են խաղահրապարակում: Միջոցառման ընթացքում արքայազնը նաև աշակերտների ձեռքով պատրաստված նվերներ է ստացել:

Հարրին անգամ կատակել է երեխաների հետ` նմանակելով հղի կնոջ` Մեգանի փորը։ Հենց այս փաստով էլ Հարրին բացատրել է, թե ինչու դքսուհին ներկա չէ:
