|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ղազախստանի` օրերս հրաժարական տված նախագահ Նուրսուլթան Նազարբաևը չի խորհրդակցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ այդ որոշումը կայացնելիս: Այդ մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` պատասխանելով համապատասխան հարցին. տեղեկացնում է РИА Новости-ն:
«Ոչ, անխոս, Նուրսուլթան Աբիշևիչը չի խորհրդակցել, այդ մասին խոսք չէր կարող լինել: Սակայն, իհարկե, նա հնարավոր և անհրաժեշտ է համարել տեղեկացնել ՌԴ նախագահի այն մասին, ինչի մասին հեռախոսազրույցից հետո տեղեկացավ հասարակությունը»,- ասել է Պեսկովը: