|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Արդեն տեղեկացրել ենք, որ Ղազախստանի խորհրդարանը հավանության է արժանացրել սահմանադրական ուղղումները, որոնցով երկրի մայրաքաղաք Աստանան պետք է անվանափոխվի Նուրսուլթանի` ի պատիվ հրաժարական տված առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի:
Երկրի բնակիչները, սակայն, դեմ են այդ որոշմանը. gopetition.com կայքում համապատասխան խնդրագիր է հայտնվել. գրում է Лента.ру-ն: Խնդրագիրը տեղադրվել է կայքում մարտի 20-ին և բավականաչափ արագ կերպով ստորագրություններ է հավաքում:Երեկ երեկոյան այն ստորագրել էր արդեն 13,6 հազար մարդ: Խնդրագրի հեղինակների խոսքով՝ երկրի շատ ոլորտներում ֆինանսավորման դեֆիցիտ կա, և մայրաքաղաքի անվանափոխումը բյուջետային միջոցների չափազանց մեծ ներդրում է՝ սկսած հասարակ ցուցանակներից մինչև նավիգացիոն համակարգերի ու միջազգային պայմանագրերի փոփոխություն: