|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ադրբեջանի ՊՆ ղեկավար Զաքիր Հասանովի գլխավորած պատվիրակությունը մարտի 21-ին այցելելու է Պակիստան: Ադրբեջանի ՊՆ կայքի համաձայն` երկրի ղեկավարների և բարձրաստիճան զինվորականների հետ հանդիպումների ժամանակ նախատեսվում է քննարկել ռազմական ոլորտում համագործակցության ընդլայնման հարցը:
Հասանովը մարտի 23-ին, որպես պատվավոր հյուր, կմասնակցի նաև զինվորական շքերթին, որը նվիրված է լինելու Պակիստանի Ազգային օրվան: Զորահանդեսին այլ երկրների զորախմբերի հետ կմասնակցի նաև ադրբեջանական զորախումբը: