|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Մարտի 21-22-ը Հայաստան կայցելի Շվեդիայի Թագավորության միջազգային զարգացման համագործակցության նախարար Պետեր Էրիկսոնի գլխավորած պատվիրակությունը: Նախատեսված են հանդիպումներ ՀՀ բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Այս մասին լրագրողներին հայտնեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:
Նա տեղեկացրեց նաև, որ մարտի 26-28-ը մեր երկիր կայցելի ԵԽԽՎ նախագահ Լիլիան Մորի Պասկեն:
«Ապրիլի 2-ին մեկնարկելու է ՀՀ ԱԳ նախարարի այցը աֆրիկյան տարածաշրջան, մասնավորապես՝ Եթովպիա և Ռուանդա: Ապրիլի 7-ին Ռուանդայում արտաքին գործերի նախարարը մասնակցելու է Ռուանդայի ցեղասպանության 25-ամյա տարելիցին նվիրված միջոցառմանը»,-հայտնեց Նաղդալյանը՝ հիշեցնելով, որ Հայաստանը և Ռուանդան միջազգային կառույցներում սերտորեն համագործակցում են Ցեղասպանության և մարդկության դեմ հանցագործությունների կանխարգելման օրակարգի շուրջ: