|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Այսօր հրավիրված մամուլի ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը չցանկացավ մեկնաբանել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` հայցադիմում ներկայացնելու գործընթացը: Պարզաբանեց` դա յուրաքանչյուրի խնդիրն է, պետք է ունենանք այնպիսի դատարան, որ բոլորի հայցը քննարկվի օրինականության ու օբյեկտիվության սահմաններում:
«Մեր կառավարությունն ու ես 100 տոկոսով հավատարիմ ենք այդ քաղաքականությանը: Խնդրում եմ` թող որևէ մեկը կասկած չունենա այդ հարցում: Դա անհամատեղելի բառապաշար է մի կառավարության նկատմամբ, որը կառավարության ոլորտը ստանձնել է սիրո ու համերաշխության միջոցով: Եթե որևէ մեկի նկատմամբ հաշվեհարդար տեսնելու տրամադրություն լիներ, ապա դրա համար թե՛ հարմար ժամանակ կար, թե՛ համատեքստ: Որևէ մեկի որևէ գործուղություն մի՛ դիտարկեք անձնական զգացումների, անձնական ընկալումների շրջանակում: Մեր խնդիրն այն է, որ ունենանք այնպիսի դատարան, որ և՛ Ռոբերտ Քոչարյանի հարցը, և՛ պայմանական ցանկացած քաղաքացու հարցը քննարկվի օրինականության շրջանակներում»,- ասաց Փաշինյանը:
Դառնալով Մարտի 1-ի դեպքով նոր քրեական գործ հարուցելու անհրաժեշտությանը` նա ասաց, որ Մարտի 1-ի գործով պարկուճները փոխվել են: «Ինչո՞ւ են փոխվել, որովհետև այդ պարկուճների փորձաքննությունը կարող էր տալ շատ հարցերի պատասխաններ, այդ թվում` սպանությունների կոնկրետ կատարողներին բացահայտելու առումով», - ասաց Փաշինյանը` ընդգծելով, որ որևէ կասկած չի կարող լինել, որ Մարտի 1-ի գործի բացահայտման համար արվելու է ամեն ինչ: