|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Եվրամիությունը ողջունում է Ադրբեջանում 400 քաղբանտարկյալի ազատ արձակումը, որը տեղի է ունեցել Նովրուզի տոնակատարության առիթով: Այս մասին տեղեկացնում է DW.com-ը` հղում անելով Եվրոպական արտաքին քաղաքականության ծառայության պաշտոնական հայտարարությանը:
Նշվում է, որ համաներման արժանացած մարդկանց թվում եղել են ինչպես քաղաքական կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, այնպես էլ բլոգերներ և լրագրողներ:
«Այս քայլը հավանության է արժանի: Մենք հույս ենք հայտնում, որ, Ադրբեջանի միջազգային պարտավորվածությունների համաձայն, հետագայում նմանատիպ քայլեր կրկին տեղի կունենան»,- նշվում է հայտարարության մեջ, նաև ընդգծվում, որ Եվրամիության համար մարդու իրավունքները «փոխհարաբերությունների կարևորագույն տարրեր են»:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հրամանագիր էր ստորագրել ավելի քան 400 մարդու ազատ արձակման վերաբերյալ, այդ թվում` 14 արտասահմանցու և ՌԴ 2 քաղաքացու: