|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Երևանի քաղաքապետարանն այսօր ևս շարունակում է Օպերայի հարակից տարածքի սրճարանների ապամոնտաժման աշխատանքները, որին ներկա էր Կենտրոն վարչական շրջանի ղեկավար Վիկտոր Մնացականյանը:
«Դատական հայտ ներկայացրած սրճարանները, օրինակ՝ «Մագնոլիան» և «Շոկոլադնիցան» կապամոնտաժվեն, երբ կունենանք օրինական ուժի մեջ մտած դատական վճիռը, բայց անկախ սրանից, կանաչապատման գործընթացը սկսվելու է: Հետո գնալու ենք այլ հարցերով՝ դա կլինի ավտոտնակ, մայթերի վրա տաղավարներ, այլ զբոսայգիներ»,-ասաց նա: