|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Կալիֆորնիայի նահանգային ծերակույտի անդամ Էնթընի Փորթանթինոյի գրասենյակը մարտի 14-ին տեղեկացրել է, որ Կալիֆոռնիայի Ծերակույտի Իրավական հարցերով հանձնախումբը վերահաստատել է Կալիֆոռնիայի, Հայաստանի եւ Արցախի առեւտրային, կրթական ու մշակույթային սերտացման հատուկ հանձնախումբը։
2019-2020 տարեշրջանի հանձնախմբի ատենապետն է Փորթանթինոն: Հենց նրա առաջարկով էր 2017-ին կազմվել վերոնշյալ հանձնածումբը: Այս շրջանակում Փորթանթինոն 2018-ի սեպտեմբերին մի շարք երեսփոխանների եւ գործարարների հետ երկրորդ անգամ այցելել Հայաստան, իսկ անցյալ ամիս նա ներկայացրեց բանաձեւ՝ Կալիֆոռնիա-Հայաստան առեւտրի գրասենյակը վերաբացելու նպատակով։ Նա նաեւ այցելեց Արցախ։