կարևոր
0 դիտում, 6 տարի առաջ - 2019-03-14 14:59
Քաղաքական

Խոսակցությունները, թե Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ է խաղաղության, անլուրջ է. Կարեն Վրթանեսյան

Խոսակցությունները, թե Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ է խաղաղության, անլուրջ է. Կարեն Վրթանեսյան

Ցանկացած պահի Ադրբեջանից պետք է սպասել պատերազմական գործողություններ, ի վերջո, ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ Ադրբեջանն արկածախնդիր է, որ երկրի ղեկավարությունը չի գնահատում  զինվորականների կյանքը և անգամ ապրիլյան գործողությունների ընթացքում ունեցած կորուստները մեծ բան չի համարում, եթե քաղաքական խնդիրներ ունի լուծելու, ուստի հանգիստ պատրաստ է դրան գնալ: 

Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ռազմինֆո» մասնագիտացված կայքի համակարգող Կարեն Վրթանեսյանը:

«Մենք պետք է հասկանանք, որ Ադրբեջանը 1-2 օրում կարող է լրիվ քնած վիճակից անցնել հարձակողականի: Իրականում 6-10 ժամ է իրենց պետք, որպեսզի զորքերը բացազատեն՝ հարվածների ուղղությամբ կենտրոնացնելու և տեղափոխելու  համար: Այսինքն՝ մենք պետք է հասկանանք, որ ցանկացած պահի հնարավոր են ռազմական գործողություններ՝ կախված այդ պահին Ադրբեջանի ղեկավարության դրդապատճառներից: Հայկական կողմը պետք է հասկանա, որ այս ամենը խաղ ու պար չէ, պետք է զգոն լինենք, սթափվելու ժամանակն է: Եվ խոսակցությունները, որ Ադրբեջանի ժողովուրդը պատրաստ է խաղաղության, այդ ամեն ինչը մի քիչ անլուրջ է: Կրկնում եմ՝ պետք է սթափվենք և հասկանանք, որ ունենք շատ լուրջ տրամադրված հակառակորդ, որը չի խորշի դիմել լայնածավալ ռազմական գործողությունների: Մենք ունենք հակառակորդ, որին գուցե թվում է, թե ՀՀ-ի դիրքերը ԱՄՆ-ի, ՌԴ-ի և ՀԱՊԿ-ի հետ հարաբերություններում բավականին թուլացել են, ինչը կարող է Ադրբեջանի համար ռազմական գործողությունների դիմելու առիթ լինել»,-շեշտեց Կարեն Վրթանեսյանը: