|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մարտակերտի Վիգեն Շիրինյանի անվան մարզադաշտում ընթացքի մեջ են շինարարական և բարեկարգման աշխատանքները:«Արցախպրես»-ի թղթակցի հետ զրույցում աշխատանքներն իրականացնող «Շինվեր Պլյուս» ընկերության տնօրեն Նորայր Հարությունյանն ասել է, որ մարզադաշտը ենթարկվել է ամբողջական թարմացման, հիմքից կառուցվում է նոր մասնաշենք, որտեղ կլինեն հանդերձարաններն ու լվացարանները:
«Մարզադաշտում տեղադրվելու են ավելի քան 2500 նստարաններ: Այնտեղ ամեն ինչ արվելու է միջազգային չափանիշներին համապատասխան: Շինարարական աշխատանքները, որոնք սկսվել են դեռևս 2018 թվականի հունվար ամսին, նախատեսված է ավարտին հասցնել մինչև հունիսի 1-ը: Ծրագիրն իրականացվում է ԱՀ կառավարության և «Հայաստան» համահայկական հիմնադրամի համաֆինանսավորմամբ»,- ավելացրել է Ն. Հարությունյանը: