|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Թուրքիայի նախագահի մամլո խոսնակ և գլխավոր խորհրդատու Իբրահիմ Քալընն իր թվիթերյան էջում անդրադարձել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուի` մեծ աղմուկ հանած այն արտահայտությանը, թե «Իսրայելը իր երկրի քաղաքացիների պետությունը չէ, այլ միայն հրեաների ազգային պետությունն է»:
«Նեթանյահուն ասում է, որ Իսրայելը ոչ թե իր քաղաքացիների, այլ միայն հրեաների պետությունն է: Ես խստորեն դատապարտում եմ այս ակնհայտ ռասիզմն ու խտրականությունը: 1.6 մլն արաբ մուսուլման է ապրում Իսրայելում: Արդյո՞ք արևմտյան տերությունները կարձագանքեն սրան, թե՞ ճնշման տակ դարձյալ կլռեն», - Քալընի խոսքերն է մեջբերում hurriyetdailynews.com կայքը: