|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Սելֆի անելիս Ֆենիքսի կենդանաբանական այգում հովազի կողմից հարձակման ենթարկված կինը ներողություն է խնդրել այգու աշխատակիցներից: Այս մասին հայտնում է AP-ն:
Կինը հատել էր կենդանաբանական այգու պատնեշը, որ կենդանուն լուսանկարի։ Գիշատիչը հարձակվել էր նրա վրա, ինչի հետևանքով կինը պատռված վերքեր էր ստացել։
Միջադեպը տեղի էր ունեցել շաբաթ օրը` կենդանաբանական այգու փակվելուց մի քանի րոպե առաջ:
Կինն արդեն ապաքինվում է: Հովազին չեն սատկեցնի։