|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
ՀՀ քննչական կոմիտեի Շիրակի մարզային քննչական վարչություն քննվող քրեական գործի շրջանակներում պարզվել են 22-ամյա ՌԴ քաղաքացուն դանակահարելու հանգամանքները: Ձերբակալվել է մեկ անձ:
Նախնական տվյալներով՝ 2019 թվականի մարտի 8-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գյումրի քաղաքի գիշերային ակումբում կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ Գյումրի քաղաքի` 1990 թվականին ծնված բնակիչը սուր ծակող-կտրող գործիքով հարվածել է 22-ամյա ՌԴ քաղաքացուն:
Դեպքի առթիվ Շիրակի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով:
Նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական փորձաքննություններ:
Քրեական գործի նախաքննության ընթացքում ձեռնարկված քննչական գործողությունների և օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում 2019 թվականի մարտի 11-ին՝ ժամը 16:00-ին, մեղայականով ոստիկանության Կումայրիի բաժին է ներկայացել Գյումրի քաղաքի՝ 1990 թվականին ծնված բնակիչը: Վերջինս ձերբակալվել է:
Նախաքննությունը շարունակվում է: