|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Գերմանիան Թուրքիայի ներքին գործերի նախարար Սուլեյման Սոյլուի`Թուրքիայում գործունեություն ծավալող 3 գերմանացի լրագրողների լրագրողական քարտերի ժամկետը չերկարացնելու և Գերմանիայում «ահաբեկչական» ժողովներին մասնակից լինելու հայտարարությունից հետո իր քաղաքացիներին զգուշացրել է այցեր չկատարել Թուրքիա. հայտնում է amerikaninsesi.com կայքը:
Գերմանիայի արտաքին գործերի նախարարության համացանցային կայքում հրապարակված հայտարարության մեջ Թուրքիայում արձակուրդ անցկացնել պատրաստվողներին զգուշացնում են, որ այն ինչ Գերմանիայում ընդունվում է որպես խոսքի ազատություն, Թուրքիայում կարող է պատճառ դառնալ մասնագիտական իմաստով սահմանափակումների և քրեական հետապնդումների: Զգուշացման մեջ, հիշեցնելով Սոյլուի խոսքերը, նաև նշված է. «Թուրքիայում մի շարք ձերբակալություններ տեղի են ունենում որպես ահաբեկիչ դասակարգվող և «գյուլենական» (FETÖ) անվանվող կազմակերպությունների հետ առնչություն ունենալու մեջ կասկածվող անձանց դեմ»:
Գերմանիայի ԱԳ նախարար Հայկո Մաասը նշել է, որ Թուրքիայի գործողությունները բացասաբար կանդրադառնան երկրի զբոսաշրջության վրա:
Գերմանական մամուլն իր հերթին հայտնում է, որ նրանք, ովքեր Գերմանիայում քննադատել են Էրդողանին, կձերբակալվեն Թուրքիայում: