|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Իրաքի նախագահի եւ վարչապետի հրավերով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Հասան Ռոհանին եռօրյա պաշտոնական այցով այսօր ժամանել է Իրաք. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Բաղդադ մեկնելուց առաջ նա հույս է հայտնել, որ այցը նպաստելու է բոլոր բնագավառներում երկու երկրների հարաբերությունների ամրապնդմանն ու ընդլայնմանը:
Անդրադառանալով վերջերս ԱՄՆ նախագահի իրաքյան այցին`Ռոհանին նշել է, որ Իրաքի հետ Իրանի հարաբերությունները համեմատության որեւէ եզր չեն կարող ունենալ ԱՄՆ-ի պես օկուպանտ երկրի եւ Իրաքի հարաբերությունների հետ:
Եռօրյա այցի ընթացքում Ռոհանին հանդիպելու է Իրաքի նախագահի, վարչապետի, խորհրդարանի նախագահի եւ պատգամավորների հետ: Քննարկվելու են ամենատարբեր բնագավառներում երկկողմ հարաբերությունները, դրանց ամրապնդման եւ ընդլայնման հնարավորություններն ու հեռանկարները: Անդրադարձ կկատարվի համատեղ հետաքրքրություն ներկայացնող միջազգային եւ տարածաշրջանային խնդիրներին: Նախատեսված է նաեւ հանդիպում շիա աշխարհի բարձրագույն հոգեւոր առաջնորդներից մեկի՝ այաթոլլահ Սեյեդ Ալի Սիսթանիի հետ: