|
Փոխարժեքներ
21 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր՝ մարտի 10-ին, խոշոր գողության դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում. հայտնում է shamshyan.com-ը:
Ժամը 01:00-ի սահմաններում ոստիկանության Կոտայքի բաժին է դիմել Աբովյան քաղաքի Սարալանջի փողոցի բնակիչ, 30-ամյա Դավիթ Թովմասյանը և հայտնել, որ մարտի 9-ին ժամը 16:00-ից մինչև մարտի 10 ժամը 00:30-ն ընկած ժամանակահատվածում ահայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել են բնակարանի պատուհանը և մուտք գործել ներս, այնուհետև հյուրասենյակից գողացել են ոսկյա և արծաթյա զարդեր և գումար:Դ. Թովմասյանն աշխատում է ՀՀ վճռաբեկ դատարանում՝ որպես գնումերի բաժնի պետ
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: