|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը կանանց և աղջիկների տոնի առիթով երեկ ձիավարության էր գնացել կին ոստիկանների հետ, հայտնում է The Guardian-ը`հղում տալով Reuters-ին:
Լրատվական գործակալությունը հաղորդում է, որ Մոսկվայում նախագահը շրջապատված էր ձիավոր ոստիկաններով և այլ` համազգեստ կրող սպաներով:
Պուտինը նշել է, որ կանայք օրեցօր ավելի են հետաքրքրվում իրավապահ մարմիններում աշխատանքով: «Սրա ապացույցն այն է, որ այս պահին ներքին գործերի նախարարության աշխատակիցների ավելի քան մեկ քառորդը կանայք են»,- ասել է նա:
ՌԴ նախագահը վերջում սպաներին, որպես ընծա, Ոսկե ճառագայթ անունով ձի է նվիրել: