|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը մարտի 7-ին հանդիպել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահ Սումա Չակրաբարտիի գլխավորած պատվիրակությանը:
Նախագահ Սարգսյանը և Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի նախագահն անդրադարձել են համագործակցության օրակարգին:
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը Հայաստանի տնտեսության մեջ ունի բավականին մեծ ներգրավվածություն՝ նախագահ Սարգսյանը կարևորել է բանկի ներդրումը հանրային և մասնավոր սեկտորների համագործակցության, փոքր ու միջին բիզնեսի զարգացման գործում:
Սումա Չակրաբարտին իր հերթին ընդգծել է, որ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը պատրաստ է տարբեր ծրագրերի միջոցով շարունակել իր օժանդակությունը Հայաստանի տնտեսությանը, և արդեն իսկ ընթացքի մեջ է համագործակցության նոր ռազմավարությունը:
Հանրապետության նախագահն առաջարկել է հատկապես ուշադրություն հատկացնել Գյումրիում ծրագրերի իրականացմանը: