|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Չեմպիոնների լիգայի մրցաշարում հայտնի դարձավ քառորդ եզրափակչի մասնակցի եւս 2 թիմի անուն: Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ը սեփական հարկի տակ 0:2 հաշվով պարտվելուց հետո պատասխան խաղում 3:1 հաշվով առավելության հասավ ֆրանսիական Պարի Սեն Ժերմենի նկատմամաբ: Խաղի հենց մեկնարկից «Մանչեսթեր Յունայթեդ»-ը նետվեց գրոհի, ինչի արդյունքում 2-րդ րոպեին Ռոմելու Լուկակուն բացեց հաշիվը: 10 րոպե անց Խուան Բերնատը խփեց պատասխան գոլը: Մինչ ընդմիջման գնալը Լուկակուն եւս մեկ անգամ առաջ մղեց կարմիր սատանաներին: 2-րդ խաղակեսում փարիզյան թիմը դարպասը գրավելու մի քանի շանսեր ուներ, սակայն գնդակն այդպես էլ չէր հայտնվում մանչեսթերյան թիմի դարպասում: Լրացուցիչ ժամանակի վերջին րոպեին հյուրերը ստացան 11 մետրանոց հարվածի իրավունք, որն էլ անվրեպ իրացրեց Մարկուս Ռեշֆորդը՝ իր թիմին դուրս բերելով քառորդ եզրափակիչ:
Զուգահեռաբար ընթացող խաղում Պորտուգալական «Պորտու»-ն 3:1 հաշվով հաղթեց «Ռոմա»-ին եւ դուրս եկավ քառորդ եզրափակիչ:
Նախօրեին 1/8-րդ եզրափակչի փուլը հաղթահարել էին «Այաքս»-ն ու «Տոտենհեմ»-ը: