|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Եվրոպական միության հարևանության քաղաքականության և ընդլայնման բանակցությունների հարցերով հանձնակատար Յոհաննես Հանը գտնում է, որ պետք է պահպանել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործող ձևաչափը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին Հանը հայտարարեց Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսում:
«ՀՀ նոր վարչապետի պաշտոնավարության ժամանակ հնարավորություն դարձավ նոր հանդիպումներ անցկացնել, այդ թվում՝ արտաքին գործերի նախարարների միջև: Դա արդեն առաջընթաց է: Ինչ վերաբերում է կարգավորմանը ԵՄ աջակցությանը, կարծում ենք՝ պետք է պահպանել գործող ֆորմատը, նոր բան չստեղծել:
Պետք է քննարկենք, թե ինչպես կարող ենք աջակցել երկրների միջև տարբեր ոլորտներում համագործակցությանը: Պետք է հնարավորություններ լինեն, կարծում եմ, որ տարածաշրջանում պայմանները բավականին նպաստավոր են տարածաշրջանային իրավիճակը հետագա բարելավելու համար: Մենք պետք է աջակցենք հակամարտության կարգավորմանը, բայց միայն կողմերի խնդրանքով, կողմերը գիտեն ինչպես աշխատել»,- ասաց Հանը: