|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.53 |
| EUR | ⚊ | € 424.73 |
| RUB | ⚊ | ₽ 5.0215 |
| GBP | ⚊ | £ 491.66 |
| GEL | ⚊ | ₾ 138.51 |
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հանդես է եկել ՆԱՏՕ-ի հետ փոխհարգալից հարաբերությունների կառուցման օգտին. հայտնում է РИА Новости-ն:
Այդ մասին նա ասել է Մինսկում խորհրդակցության ժամանակ, որը նվիրված է եղել եվրոպական կազմակերպությունների հետ համագործակցությանը և ինտեգրացիոն կառույցներին մասնակցությանը:
«Պետք է փոխադարձ հարգանքի վրա հիմնված հարաբերություններ կառուցել ՆԱՏՕ-ի հետ, որոնք, ի վերջ, կամրապնդեն մեր երկրի անվտանգությունը: Մենք պետք է խոսենք նրանց հետ, մենք չպետք է նայենք նրանց` ինչպես թշնամու»,- ասել է Բելառուսի նախագահը: