|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Բաղդադի Սբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մարտի 1-ին մատուցվել է Սբ Վարդանանց հիշատակին նվիրված պատարագ, որին Իրաքում ՀՀ դեսպանության հրավերով մասնակցել են Իրաքում օտարերկրյա մի շարք դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներ, բարձրաստիճան դիվանագետներ և իրաքցի պաշտոնյաներ։
ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից տեղեկացնում են` Սբ պատարագին հաջորդել է պաշտոնական ընդունելություն, որի ընթացքում Հայ Առաքելական եկեղեցու Իրաքի թեմի առաջնորդ Տ. Ավագ արքեպիսկոպոս Ասատուրյանը, կարևորելով կրոնական և ազգային փոքրամասնությունների դերը իրաքյան հասարակության կյանքում, մասնակիցներին ներկայացրել է համայնքի վիճակը և առկա խնդիրները։
Դեսպան Հրաչյա Փոլադյանը ներկաներին շնորհակալություն է հայտնել հրավերն ընդունելու և միջոցառումներին մասնակցելու կապակցությամբ։