|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Աշխարհի ավելի քան 40 երկրում նախատեսվում է զբոսաշրջիկների հարկում: Այս մասին տեղեկացնում է Insider-ը:
Հարկի այս տեսակը տարբերվում է այն տուրքից, որը ճանապարհորդները վճարում են վիզայի համար, ինչպես նաև ավելացված արժեքի հարկից, որը սահմանվել է որոշակի մթերքների համար: Մասնավորապես` Աֆրիկայում գտնվող Տանզանիայում կառավարությունը 2016 թվականից սկսել է զբոսաշրջային մի շարք ծառայությունների համար 18% ԱԱՀ գանձել. այդ ծառայություններից են վերգետնյա տրանսպորտը, ջրային սաֆարին և զբոսաշրջային տուրքերը:
Իրականում, որոշ երկրներ զբոսաշրջային հարկերի միջոցով պայքարում են հյուրերի հոսքի դեմ: Զբոսաշրջային տուրքերի միջոցները հաճախ վերադարձվում են արդյունաբերություն, օգնում թանգարանների և զբոսաշրջային այլ տեսարժան վայրերի վերականգնմանը: Գործնականում, նշվում է`յուրաքանչյուր ճանապարհորդ բախվել է զբոսաշրջային հարկերի հետ:
Հավելենք` ամենաբարձր զբոսաշրջային հարկը սահմանված է Բութանում: Այն ֆիքսված օրական 200 կամ 250 դոլար վճար է, որ պետք է վճարել ուղևորությունն ամրագրելիս: Գումարն իր մեջ ներառում է կեցությունը, երկրի մեջ տրանսպորտից, էքսկուրսավարի ծառայությունից օգտվելը, սնունդը, ինչպես նաև մուտքի տոմսը: