|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Միչիգանի համալսարանի կենսաբանները առաջին անգամ տեսանկարահանել են պարկամուկ խժռող ամազոնյան թռչնակեր սարդի. հայտնում է National Geographic պարբերականը:
Միջատին նկատել են Պերուի ջունգլիներում, երբ այն արդեն բռնել էր որսը: Պարկամուկը մոտ 30 վայրկյան թույլ դիմադրել է, հետո դադարել է կյանքի նշաններ ցույց տալ և սատկել է: «Սարդը ափսեի մեծության էր `մոտ 30 սանտիմետր», - հավաստիացնում են ականատեսները:
Բացի պարկամկան վրա հարձակումից, հետազոտողները վավերացրել են ավելի քան տասնյակ դեպքեր, երբ ողնաշարավոր կենդանիները դարձել են անողնաշարավորների որսը: Մասնավորապես՝ նրանց հաջողվել է տեսանկարահանել օձեր, մողեսներ և երկկենցաղների թրթուրներ ուտող մի շարք անողնաշարավորների:
Ի տարբերություն սարդերի այլ տեսակների, թռչնակերները սարդոստայն չեն հյուսում, որսին դարանակալում են: Հաշվի առնելով ոտքերը` մեծահասակ առանձնյակների չափերը կարող են անցնել 27 սանտիմետրի: Թռչնակերները թունավոր են, սակայն նրանց թույնը մարդկանց համար վտանգավոր չէ: