|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Անկարայում Չինաստանի արտակարգ և լիազոր դեսպան Դենգ Լին, Անկարայի` Չինաստանի Սինցյան ույղուրական ինքնավար շրջանին ուղղված քննադատություններին ի պատասխան, զգուշացրել է, որ Թուրքիայի քայլերը բացասական հետևանքներ կթողեն երկրի առևտրի և տնտեսության վրա. հաղորդում է diken.com.tr կայքը:
Թուրքիան վերջին շրջանում մի քանի անգամ բողոքի նոտա է հղել Չինաստանին` մոտ 1 մլն ույղուր թյուրքերին ճամբարներում պահելու կապակցությամբ: Թուրքիային հատկապես վրդովեցրել էր այն հանգամանքը, որ փետրվար ամսվա սկզբին բանտում մահացել էր թյուրք ժողովրդական երգիչ Աբդուրրեհիմ Հեյիթը:
Reuters-ին տված հարցազրույցում դեսպանը հիշեցրել է, որ չինական մի շարք խոշոր ընկերություններ շահագրգռված են Թուրքիայում բացել երրորդ ջերմամիջուկային կայանը և էներգետիկ ու ստորգետնյա ծրագրեր իրականացնել: