|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն այսօր հայտարարել է, որ աշխատանքներ են տանում Ռուսաստանի հետ վիզային ռեժիմը վերացնելու ուղղությամբ.տեղեկացնում է tr.sputniknews.com կայքը:
Նշելով, որ ԵՄ-ի հետ վիզային ռեժիմը չեղարկելու բանակցություններում 72 չափորոշիչից մնացել է 6-ը, նա հավելել է. «Տարածաշրջանային առևտուրը կարևոր է, բայց մենք պետք է բացվենք ամբողջ աշխարհին: Արդեն վերացրել ենք Ուկրաինայի, Վրաստանի, Մոլդովայի նման երկրների հետ վիզային ռեժիմը: Նույն աշխատանքներն ենք տանում նաև Ռուսաստանի հետ»: