|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
22 Փետրուար 2019ի յետմիջօրէին, փոքրաթիւ խումբ մը ազերիներներ ցոյց մը կազմակերպեցին Սթոքհոլմի Հայաստանի Հանրապետութեան դեսպանատան դիմաց, այսպէս կոչուած Խոջալուի դէպքին առիթով:
Նախապէս դեսպանութիւնը տեղեակ պահած էր Շուէտի ՀՅԴ Կոմիտէին`ցոյցի մասին։
Խումբ մը ընկերներ եւ ընկերուհիներ վերցուցած` Հայաստանի եւ Արցախի դրօշները, դեսպանատան դիմաց հաւաքուեցան եւ հակադարձեցին ազերիական խմբակին, որոնք կը գտնուէին դիմացի մայթը։
Մեր ընկերը յաջողեցան խափանել ազերիական քարոզչական մեքենան, կուռ ներկայութեամբ, կարգապահ շարքերով:
Անոնք ազգային-յեղափոխական երգերով թնդացուցին շրջակայքը եւ «Մեր Հայրենիք»ի խրոխտ մեկնաբանութեամբ աւարտեցին իրենց հաւաքը:
Տեղեկացնենք, որ երեկ Փարիզում նույնատիպ հակադարձում էր կազմակերպել ՀՅԴ «Նոր Սերունդ» Ուսանողական Միությունը: