|
Փոխարժեքներ
31 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 364.32 |
| EUR | ⚊ | € 424.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.2392 |
| GBP | ⚊ | £ 495.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.38 |
Աղմկահարույց հրաժարականից հետո Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն առաջին գրառումն է կատարել Twitter-ի իր միկրոբլոգում. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
«Որպես արտաքին քաղաքականության ոլորտի ղեկավար` իմ միակ խնդիրն արտաքին քաղաքականության վերելքը, ԱԳՆ վարկի բարձրացումն ու միջազգային ասպարեզում Իրանի ազգային շահերի և իրանական ժողովրդի իրավունքի պաշտպանումն է եղել: Երախտապարտ եմ ժողովրդին, մտավորականությանն ու երկրի ղեկավարությանը ցուցաբերած անվերապահ աջակցության համար»,- գրել է Իրանի ԱԳՆ ղեկավարը:
Հիշեցնենք, որ Իրանի Իսլամական Հանրապետության նախագահը չէր ընդունել Զարիֆի հրաժարականը ԱԳՆ ղեկավարի պաշտոնից: