|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքիան դարձյալ անդրադարձել է Չինաստանում ույղուր թյուրքերի նկատմամբ չինական կառավարության վարած քաղաքականությանը. հայտնում է amerikaninsesi.com կայքը:
ՄԱԿ-ի Մարդու իրավունքների համաժողովին մասնակցելու համար Ժնևում գտնվող` Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլուն հայտարարել է. «Մենք ընդունում ենք Չինաստանի` ահաբեկչության դեմ պայքարի իրավունքը, բայց կարծում ենք, որ Չինաստանը պետք է կարողանա տարբերել ահաբեկիչներին անմեղ մարդկանցից: Ակնկալում ենք, որ Չինաստանը հարգանք կցուցաբերի ույղուր թյուրքերի և այլ իսլամադավան խմբերի կրոնական ազատությունների ու համամարդկային իրավունքների նկատմամբ»:
Վերջին շրջանում Անկարան բազմիցս բողոքի նոտա է հղել Պեկինին` հայտնելով իր մտահոգությունը և դժգոհությունը Չինաստանում բացված ճամբարների վերաբերյալ, որտեղ, ըստ թուրքական կողմի, ուծացման քաղաքականություն է իրականացվում ույղուրների նկատմամբ, և Չինաստանի պահվածքը որակել է որպես «մարդկության համար մեծ ամոթ»:
Չինաստանը, ի պատասխան թուրքական կողմի մեղադրանքներին, իր քաղաքացիներին զգուշացրել է, որ խուսափեն Թուրքիա այցելություններից:
Ըստ կայքի` Անկարայի և Պեկինի միջև լարվածությունը բացասաբար կանդրադառնա Թուրքիայի զբոսաշրջության վրա: