|
Փոխարժեքներ
08 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.54 |
| EUR | ⚊ | € 428.98 |
| RUB | ⚊ | ₽ 5.0046 |
| GBP | ⚊ | £ 496.57 |
| GEL | ⚊ | ₾ 138.38 |
Մոլդովայի խորհրդարանական ընտրություններում հաղթում է Սոցիալիստական կուսակցությունը` հավաքելով ձայների 31,43%-ը. հայտնում է Sputnik Moldova-ն:
Ընտրությունները կայացել են երեկ, պատգամավորներն ընտրվում են 4 տարի ժամկետով: Ընտրություններն առաջին անգամ կայացել են խառը ընտրական համակարգով` 50 հոգի անցնում է կուսակցական ցուցակներով, 51-ը` միամանդատ շրջաններով:
Երկրորդ տեղում է ACUM եվոպամետ դաշինքը` 26% ձայնով, երրորդ տեղում` իշխող դեմոկրատական կուսակցությունը`24,08% ձայնով:
Նշենք, որ հաղթող կուսակցությունը հանդես է գալիս Ռուսաստանի հետ կապերի զարգացման օգտին: