|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Մեկնարկել է առողջապահության նախարարության (ԱՆ) խորհրդատուների առաջին խորհրդաժողովը, որին մասնակցում է նաև նախարար Արսեն Թորոսյանը։ Երկօրյա միջոցառումը նախաձեռնել է առողջապահության նախարարությունը։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ողջունելով խորհրդաժողովի մասնակիցներին՝ Արսեն Թորոսյանն արդյունավետ քննարկում է մաղթել և կոչ արել բարձրաձայնել անհանգստացնող բոլոր հարցերը և խնդիրները։
ԱՆ պատասխանատուները խորհրդատուներին են ներկայացրել առողջապահության նախարարության որդեգրած քաղաքականությունը, առաջիկա նախատեսվող ծրագրերը։
Գործընկերները քննարկել են առողջապահության քաղաքականության գերակայություններն ու առաջնահերթությունները, մասնավորապես համընդհանուր բժշկական ապահովագրության համակարգի, դեղատոմսեր դուրս գրելու և դեղեր բաց թողնելու կարգի, հիվանդանոցներում կլինիկական ֆարմացևտի ինստիտուտի ներդրման, մասնագիտական հավաստագրման գործընթացի հստակեցման անհրաժեշտության, բուժօգնության որակի բարելավման, մոր և մանկան առողջության պահպանման ծառայությունում առկա իրավիճակի և հիմնախնդիրներին վերաբերող հարցերի շուրջ։
Հանդիպման ընթացքում շեշտվել է խորհրդատուների դերը՝ քննարկված հարցերում։