|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակիչում Մադրիդի «Աթլետիկո»-ն սեփական հարկի տակ 2:0 հաշվով առավելության է հասել Թուրինի «Յուվենտուս»-ի նկատմամբ: Մադրիդյան թիմը 2 գոլերն էլ խփել է 2-րդ խաղակեսում: Գոլի հեղինակ են դարձել Խոսե Մարիա Խիմենեսն ու Դիեգո Գոդինը: Թիմերի պատասխան հանդիպումը տեղի կունենա մարտի 12-ին Թուրինում:
Զուգահեռաբար ընթացող խաղում «Մանչեսթեր Սիթի»-ն արտագնա մրցավեճում 2:3 հաշվով առավելության է հասել գերմանական «Շալկե»-ի նկատմամբ: Քաղաքայինների կազմում աչքի են ընկել Սերխիո Ագուերոն, Լուիս Սանեն եւ Ռաեմ Ստերլինգը: Մարտի 12-ին թիմերը կմրցեն Մանչեսթերում: