Փոխարժեքներ
09 09 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 382.77 |
EUR | ⚊ | € 447.46 |
RUB | ⚊ | ₽ 4.7 |
GBP | ⚊ | £ 515.9 |
GEL | ⚊ | ₾ 142.16 |
Փետրվարի 19-ին Հարավային Օսիայի Հանրապետության նախագահ Անատոլի Բիբիլովն ընդունել է Արցախի Հանրապետության (Լեռնային Ղարաբաղի Հանրապետության) պատվիրակությանը՝ արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանի գլխավորությամբ։
Արցախի ԱԳՆ-ից հայտնում են, որ Արցախի ԱԳ նախարարը գոհունակություն է հայտնել երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ձևավորված սերտ համագործակցության կապակցությամբ: Այս համատեքստում նա ընդգծել է գործնական կապերի պահպանման և ամրապնդման կարևորությունը, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ կանոնավոր քաղաքական խորհրդակցությունների և բանակցությունների անցկացումը:
Անատոլի Բիբիլովն իր հերթին հույս է հայտնել, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների միջև ստորագրված Համաձայնագրի շրջանակներում և, ընդհանուր առմամբ, Հարավային Օսիայի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև կզարգանա երկուստեք փոխշահավետ համագործակցություն:
Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել կրթության, գիտության, մշակույթի, զբոսաշրջության և սպորտի ոլորտներում համատեղ ծրագրերի իրականացման շուրջ: