|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Թուրքական հեղինակավոր Cumhuriyet թերթի 8 լրագրող ազատազրկվել է:
Ստամբուլի շրջանային վարչական դատարանը հաստատել է թերթի մեղավորությունը, ինչը նշանակում է, որ լրագրողները կբանտարկվեն:
Ստամբուլի Ծանր հանցագործությունների 27-րդ քրեական դատարանը Cumhuriyet թերթի նախկին լրագրողների և ղեկավարների գործով դատական վճիռը կայացրել էր դեռևս 2018 թ. ապրիլի 25-ին: Թերթի նախկին գործադիր տնօրեն Աքին Աթալայը, մեղադրվելով «ահաբեկչական կազմակերպության անդամ չհանդիսանալով, սակայն իր կամքով նրանց օգնություն տրամադրելու» մեջ, դատապարտվեց 7 տարի 13 ամիս 15 օր ազատազրկման: Որոշման հրապարակումից հետո, սակայն, ազատ արձակվեց: Նույն մեղադրանքով գլխավոր խմբագիր Մուրատ Սաբունջուն, թղթակից Ահմեդ Շըքը, լրագրող Այդին Էնգինը 7-ական տարի և 6-ական ամիս ազատազրկման դատապարտվեցին, թերթի հիմնադրամի գործադիր տնօրեն Օրհան Էրինչը և Հիքմեթ Չեթինքայան` 6-ական տարի և 3-ական ամիս:
«Ահաբեկչական կազմակերպության անդամ չհանդիսանալով, սակայն իր կամքով նրանց օգնություն տրամադրելու» մեղադրանքով 3 տարի 9 ամիս ազատազրկման են ենթարկվել փաստաբան Բյուլենթ Ութքուն, խմբագրող Գյուրայ Թեքին Օզը, Cumhuriyet-ի հիմնադրամի ղեկավար Օնդեր Չելիքը, մանրանկարիչ Մուսա Քարթը և Մուսթաֆա Քեմալ Գյունգյորը, 2 տարի 6 ամիս ազատազրկման` գրող Քադրի Գյուրսելը:
Յուսուֆ Էմրե Իփերը, «ահաբեկչական կազմակերպության քարոզչություն անելու» մեղադրանքով 3 տարի 1 ամիս 15 օր, Ժանսբիրի կեղծանունով թվիթերյան օգտատեր Ահմեդ Քեմալ Գյունդողդուն «ահաբեկչական կազմակերպությանը անդամակացելու» մեղադրանքով 10 տարի ազատազրկման ենթարկվեցին: 3 այլ լրագրող էլ արդարացվել է. հայտնում է evrensel.net կայքը: