|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆն այսօր Պեկինում հանդիպել է Չինաստանի ԱԳՆ Վանգ Իի հետ. տեղեկացնում է ԻՌՆԱ-ն:
Հանդիպման ընթացքում անդրադառնալով երկկողմ հարաբերություններին` Զարիֆը նշել է, որ Չինաստանի հետ հարաբերությունները հատուկ նշանակություն և կարևորություն ունեն Իրանի արտաքին քաղաքականության համար:
«Միջազգային ասպարեզում Իրանը ռազմավարական նշանակության ամենակարևոր հարաբերությունները Չինաստանի հետ ունի»,- ընդգծել է Իրանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը: