|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ադրբեջանի խորհրդարանի պատգամավորները պատրաստվում են արգելել ապագա երեխայի սեռը պարզելու պրակտիկան, սակայն դեռևս հայտնի չէ` ինչպես է գործելու այդ արգելքը. հայտնում է РИА Новости-ն:
Խորհրդարանի գարնանային նստաշրջանում քննարկման կդրվի «Վերարտադրողական առողջության մասին» օրենքի նախագիծը, որի հոդվածներից մեկի համաձայն՝ կգործի այդ արգելքը:
Բաքվում Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչ Խանդե Խարմանչին նշում է, որ պետք է արգելել ոչ թե ապագա երեխայի սեռի որոշումը, այլ, սեռով պայմանավորված, հղիության արհեստական ընդհատումները: